Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելը կազմակերպելու համար մեղադրվող ՔԿ նախկին պաշտոնյա Գոռ Թադևոսյանի կալանավորումը որպես խափանման միջոց դատարանի որոշմամաբ այսօր փոխվել է տնային կալանքով, բացակայության արգելքով ու գրավով։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Արշակ Ղազարյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսին հայտնել էր, որ բացահայտվել է Քննչական կոմիտեից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, ինչպես նաև մեխանիզմն ու գումարի պահման վայրերը:
Ըստ իրավապահ կառույցի՝ հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, տվել խոստովանական ցուցմունքներ, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590 հազար դոլար գումարի մեծ մասը։