Մատչելիության հղումներ

Իրանը համաձայնել է եվրոպացիների հետ շարունակել միջուկային ծրագրի շուրջ քննարկումները


Իրանի ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադի, արխիվ
Իրանի ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադի, արխիվ

Ստամբուլում եվրոպական եռյակի հետ բանակցություններից հետո Իրանը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ հանդիպումը Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին գնահատել է «անկեղծ և բովանդակալից»:

Սա Իրանի առաջին հանդիպումն է արևմտյան երկրների հետ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից իրանական միջուկային և ռազմական օբյեկտների ռմբակոծությունից հետո։

«Կողմերը հանդիպմանը եկել են կոնկրետ գաղափարներով, որոնց տարբեր ասպեկտները քննարկվել են։ Որոշվել է, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն», - ասել է Ղարիբաբադին։

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ եվրոպացիներին տեղեկացրել են Թեհրանի «սկզբունքային դիրքորոշումների» մասին, այդ թվում՝ եվրոպական եռյակի կողմից Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման սպառնալիքի հարցով։

Եվրոպական երեք պետությունները զգուշացրել են, որ եթե Իրանի հետ միջուկային համաձայնագիր չկնքվի մինչև օգոստոսի վերջ, նրանք կվերականգնեն Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները՝ ակտիվացնելով 2015 թվականի միջուկային համաձայնագրի «վերականգնման մեխանիզմը»։

Լոնդոնը, Փարիզն ու Բեռլինը մասնավորապես պահանջում են ԹԵհրանից վերականգնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը և վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG